Լոնդոնը Կիևին միջին հեռահարության հրթիռներ կփոխանցի ամերիկյան ՀՕՊ համակարգերի համար

Լոնդոն
Ուկրաինա ուղարկվող հրթիռների ճշգրիտ թիվը չի նշվում, սակայն խոսքը երկնիշ թվերի մասին է:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի – Sputnik. Մեծ Բրիտանիան Ուկրաինային միջին հեռահարության AIM-120 AMRAAM հրթիռներ կփոխանցի, որոնք կարող են խոցել թևավոր հրթիռները։ Տեղեկությունը հայտնում է «Sky News» հեռուստաալիքը` հղում անելով Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությանը:
Հայտարարությունում նշվում է, որ Միացյալ Թագավորությունն առաջին անգամ Ուկրաինային «հզոր հրթիռներ» է տրամադրում ավիահարվածներից պաշտպանվելու համար: Բրիտանական հրթիռներն օգտագործվելու են ամերիկյան NASAMS զենիթահրթիռային համալիրների համար։
Ավելի վաղ ԱՄՆ Ազգային Անվտանգության խորհրդում ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին հայտարարել էր, որ NASAMS-ի առաջին համալիրները Ուկրաինա կհասնեն ամենամոտ ապագայում:
Եթե Կիևի կողմից ահաբեկչությունը շարունակվի, ՌԴ-ի պատասխանն էլ ավելի կոշտ կլինի. Վոլոդին
Ուկրաինային փոխանցվող հրթիռների ճշգրիտ քանակը չի նշվում, սակայն, հեռուստաալիքի տվյալով, խոսքը երկնիշ թվերի մասին է: Ակնկալվում է, որ մատակարարումները պետք է իրականացվեն առաջիկա օրերին։
Բացի AIM-120 AMRAAM հրթիռներից, Բրիտանիան Ուկրաինային կփոխանցի նաև հակաօդային պաշտպանության մի քանի հարյուր այլ հրթիռներ, հարյուրավոր ԱԹՍ-ներ և լրացուցիչ 18 հաուբից։
Հիշեցնենք` ՌԴ-ն Ուկրաինային զենք մատակարարելու պատճառով նոտա է հղել բոլոր երկրներին, այդ թվում՝ ԱՄՆ-ին: ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ասել է, որ ցանկացած բեռ, որը սպառազինություն է պարունակում Ուկրաինայի համար, Ռուսաստանի համար օրինական թիրախ կդառնա: ՌԴ ԱԳՆ-ում նշել են, որ ՆԱՏՕ-ի երկրները, Ուկրաինային զենք մատակարարելով, կրակի հետ են խաղում։
Պենտագոնը հայտնել է հատուկ ռազմական գործողության սկզբից Կիևին տրված օգնության չափը