ՀՀ ՄԻՊ–ը հայ ռազմագերիների խոշտանգման փաստերը ներկայացրել է ՆԱՏՕ-ի ներկայացուցչին

Քրիստինե Գրիգորյանը հանդիպել է Վրաստանում ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի ղեկավար Ալեքսանդր Վիննիկովի հետ
ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի ղեկավար Ալեքսանդր Վիննիկովը վստահեցրել է, որ հյուսիսատլանտյան դաշինքն ուշադրությամբ հետևում է իրադարձությունների ընթացքին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի – Sputnik. Հայ զինծառայողների` այդ թվում կին զինծառայողների խոշտանգման, անմարդկային ու նվաստացնող վերաբերմունքի փաստարկված դեպքերն այսօր Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը ներկայացրել է Վրաստանում ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի ղեկավար Ալեքսանդր Վիննիկովին, տեղեկացնում են ՄԻՊ-ի աշխատակազմից։
Քրիստինե Գրիգորյանը հանդիպել է Վրաստանում ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի ղեկավար Ալեքսանդր Վիննիկովի հետ
Պաշտպանը զրուցակցին է ներկայացրել հայ զինծառայողների արդարադատական սպանությունների մասին փաստերը՝ ընդգծելով միջազգային դերակատարների կողմից Ադրբեջանի գործողությունների դատապարտման կարևորությունը։
Ալեքսանդր Վիննիկովը շնորհակալություն է հայտնել համապարփակ ներկայացման համար և նշել, որ ՆԱՏՕ-ն ուշադրությամբ հետևում է իրադարձությունների ընթացքին։
Քրիստինե Գրիգորյանը հանդիպել է Վրաստանում ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի ղեկավար Ալեքսանդր Վիննիկովի հետ
Հիշեցնենք` հոկտեմբերի 2-ի առավոտյան ադրբեջանական Telegram ալիքներում մեկ այլ տեսանյութ էր տարածվել, որում ցուցադրվում էր, թե ինչպես են ադրբեջանցի զինվորականները գնդակահարում հայ գերիներին։ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը պահանջել էր հստակ գնահատական տալ ադրբեջանական ԶՈւ–ի այս և նախորդող ժամանակահատվածներում իրականացված աղաղակող պատերազմական հանցագործություններին։