Բելգորոդի հրթիռակոծումը. խոցված հրթիռի մի մասն ընկել է բարձրահարկ շենքի վրա

ՌԴ ԱԴԾ–ի տվյալներով`Բելգորոդի, Բրյանսկի և Կուրսկի շրջանների ուղղությամբ ուկրաինական հրթիռակոծությունների թիվը հոկտեմբերի սկզբից զգալիորեն ավելացել է։
Sputnik
Ուկրաինական զինված ուժերը հրթիռակոծել են Բելգորոդի շրջանը և ՌԴ ՀՕՊ համակարգի աշխատանքի շնորհիվ հրթիռը խոցվել է։ Դրա մի մասն ընկել է բարձրահարկ շենքի վրա։ Այս մասին հայտնում է վարչական օպերատիվ շտաբը։

«Բարձր ձայներ են Բելգորոդում` ՀՕՊ–ն է աշխատում։ Օպերատիվ ծառայությունները ֆիքսում են տարբեր փողոցներում չնչին վնասները` Կրասնոարմեյսկայա փողոցում մեքենա է վնասվել, ինչպես նաև տներից մեկի մոտ բեկորներ են ընկել, Բուխանովա փողոցում` էլեկտրալարերը, Սումսկայա, Մարտի 8–իև Բելինսկու փողոցներում բեկորներ են հայտնաբերվել, Ռոմաշկովի փոցողի առաջին անցուղում էլ բեկորներ են ընկել ջերմոցի վրա, իսկ Բոևա փողոցում տան բակում է ընկել»,– ասված է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ նախնական տվյալներով` զոհեր և վիրավորներ չկան։
Իր հերթին Բելգորոդի քաղաքապետ Անտոն Իվանովն ընդգծել է, որ բազմաբնարական շենքերից մեկը վնասվել է։
«Գուբկինա փողոցի շենքերից մեկն է վնասվել։ Դեպքի վայր եմ գնացել, բոլոր ծառայություններն այնտեղ են»,– այս մասին Իվանովը գրել է Telegram ալիքում։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ԱԴԾ–ն, Բելգորոդի, Բրյանսկի և Կուրսի շրջաններում ուկրաինական հրթիռակոծությունների թիվը հոկտեմբերի սկզբից զգալիորեն ավելացել է։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 231-րդ օրը։