Մահացել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Նիկոլայ Պետրունինը

Նիկոլայ Պետրունին. Արխիվային լուսանկար
Պետրունինը զբաղեցնում էր էներգետիկայի հարցերով հանձնաժողովի առաջին փոխնախագահի պաշտոնը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի – Sputnik. Մահացել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Նիկոլայ Պետրունինը։ Այս մասին տեղեկանում ենք խորհրդարանի ստորին պալատի կայքից։
«Նիկոլայ Յուրևիչը պրոֆեսիոնալ և պատասխանատու մարդ էր, գործընկերների շրջանում հեղինակություն էր վայելում, նրան վստահում էին ընտրողները», – կայքը մեջբերում է Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինի խոսքերը։
Պետրունինը էներգետիկայի հարցերով հանձնաժողովի առաջին փոխնախագահն էր։ 2016 թվականից նա Պետդումայում ներկայացնում էր Տուլայի մարզը։ Ստորին պալատում նշել են, որ պատգամավորը մահացել է ծանր հիվանդությունից հետո։