ԵՄ–ում գազի սպառումը նվազեցրել են 10 տոկոսով. Եվրահանձնաժողով

Եվրահանձնակատարի խոսքով՝ «կապույտ վառելիքի» սպառումը հաջողվել է կրճատել ԵՄ երկրների կողմից ընդունված միջոցառումների շնորհիվ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի – Sputnik. Եվրամիությունը 10 տոկոսով կրճատել է «կապույտ վառելիքի» սպառումը՝ այդ ուղղությամբ միության պետությունների ձեռնարկած միջոցների շնորհիվ: Այս մասին Պրահայում ասուլիսի ժամանակ հայտնել է էներգետիկայի հարցերով եվրահանձնակատար Քադրի Սիմսոնը։
«Անդամ երկրները միջոցներ են ձեռնարկում հուլիսի վերջից սկսած, երբ մենք պայմանավորվեցինք, որ պետք է նրանց թույլ տանք կամավոր սխեմաներ ներդնել ։ Վերջին տվյալներով՝ մենք հասել ենք գազի սպառման 10 տոկոսով նվազման», - ասել է նա։
Եվրամիությունը վերջին մի քանի ամիսների ընթացքում մի շարք միջոցառումներ է ձեռնարկել էներգետիկայի ոլորտում։ Սահմանվել է ստորգետնյա գազապահեստարանների լրացման նվազագույն պարտադիր մակարդակ, սահմանվել է գազի պահանջարկի կրճատման դեռևս կամավոր մակարդակ, որը կարող է պարտադիր դառնալ։
Ձմռանը Ուկրաինայում կիջեցնեն բնակարանների նվազագույն ջերմաստիճանը. վարչապետ