ԱՄՆ–ն կշարունակի մասնակցել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը. Պետդեպ

Նեդ Փրայսը հայտարարել է, որ Վաշինգտոնը բանակցություններում կոնկրետ արդյունք չի խոստանում, սակայն Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորումը կշարունակի առաջնահերթ մնալ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի – Sputnik. ԱՄՆ–ն բարձր մակարդակով կշարունակի մասնակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացին։ Այս մասին ճեպազրույցի ընթացքում հայտարարել է Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը։
Նա հիշեցրել է վերջերս Նյու Յորքում ԱՄՆ–ի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների մասնակցությամբ կայացած բանակցությունների մասին։ Փրայսը նկատել էր, որ այդ հանդիպումը հայ–ադրբեջանական սահմանին սեպտեմբերյան սրացումից հետո առաջինն էր։
Դիտորդական առաքելությունը կարող է կողմերի միջև վստահություն ստեղծել. Պետդեպի ներկայացուցիչ
Փրայսի հիշեցրել է` պետքարտուղար Էնթոնի Բլինկենը վերջերս հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հետ։ Բացի այդ, կողմերի հետ մշտական կապ է պահպանում ԵԱՀԿ ՄԽ ամերիկյան համանախագահ Ֆիլիպ Ռիքերը։ Փրայսը նշել է, որ կոնկրետ արդյունքներ խոստանալ չի կարող, այնուամենայնիվ գործընթացը շարունակում է ԱՄՆ–ի համար առաջնահերթ լինել։