ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում այսօր և վաղը, հոկտեմբերի 14-ի գիշերը, 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
«Հոկտեմբերի 14-ի ցերեկը, 15-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ: Քամին՝ արևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ»,–ասվում է ԱԻՆ հաղորդագրության մեջ:
Երևան քաղաքում այսօր և վաղը, ինչպես նաև հոկտեմբերի 15-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հոկտեմբերի 14-ի կեսօրից հետո սպասվում է անձրև։
Մայրաքաղաքում այսօր ցերեկային ժամերին ջերմաստիճանը կտատանվի +22...+24–ի, առաջիկա գիշերը` +7...+9 աստիճանի սահմաններում։