ՌԴ ԶՈւ-ն շարունակել է զանգվածային հարվածներ հասցնել Ուկրաինայի օբյեկտներին. ՌԴ ՊՆ

Ոչնչացվել է ամերիկյան HIMARS համազարկային կրակի համակարգերի ռեակտիվ արկերով լի զինամթերքի պահեստը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի — Sputnik. ՌԴ զինված ուժերն այսօր շարունակել են բարձր ճշգրտությամբ զանգվածային հարվածներ հասցնել Ուկրաինայի ռազմական կառավարման օբյեկտներին ու էներգետիկայի համակարգին, բոլոր թիրախները խոցված են։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունում:
«Ոչնչացվել են Դնեպրոպետրովսկի շրջանի Դնեպրոպետրովսկ և Պավլոգրադ քաղաքների շրջաններում ուկրաինական ռազմական տեխնիկայի համար վառելիքի պահպանման երկու բազաներ, զինամթերքի ու հրթիռահրետանային սպառազինության հինգ պահեստները, այդ թվում Նիկոլաև քաղաքի շրջանում, «Պրիմորյե» զինված ուժերի զորքերի միացյալ խմբավորման պահեստը: Դոնեցկի Պրեդտեչինո բնակավայրի շրջանում ոչնչացվել է ամերիկյան HIMARS համազարկային կրակի համակարգերի ռեակտիվ արկերով զինամթերքի պահեստը», - նշված է անփոփագրում:
Հաղորդվում է, որ Ռուսաստանի օդատիեզերական ուժերը Դնեպրոպետրովսկի շրջանում ուկրաինական Մի-24 ուղղաթիռ են խոցել: Բացի այդ, անցած օրվա ընթացքում օպերատիվ-մարտավարական և բանակային ավիացիան, հրթիռային զորքերը և հրետանին խոցել են ուկրաինական բանակի 66-րդ մեքենայացված բրիգադի կառավարման կետը ԴԺՀ-ի Նովոյե բնակավայրի շրջանում, ինչպես նաև 46 հրետանային ստորաբաժանումներ կրակային դիրքերում, կենդանի ուժ ու ռազմական տեխնիկա` 156 շրջաններում:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 229-րդ օրը։
Ուկրաինայի մի շարք շրջաններում օդային տագնապ է հայտարարվել. ԶԼՄ–ներ