Անձրևները մի քանի օրով հեռանում են. եղանակի տեսություն

Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում հոկտեմբերի 11-13-ը, 14-ի գիշերը, 15-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 14-ի ցերեկը, 15-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության համաձայն` քամին կլինի արևմտյան` 2-5 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը առաջիկա գիշերը կնվազի 3-5 աստիճանով:
Եղանակը Հայաստանում
Երևան քաղաքում հոկտեմբերի 11-13-ը, ինչպես նաև 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 14-ի կեսօրից հետո սպասվում է անձրև։
Մայրաքաղաքում այսօր ցերեկային ժամերին ջերմաստիճանը կտատանվի +19...+21–ի, առաջիկա գիշերը` +8...+10 աստիճանի սահմաններում։
Արթուր Աբրահամը Փառքի սրահում ընդգրկվելու թեկնածու է դարձել