ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում հոկտեմբերի 10-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ:
Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը և հավելում, որ հոկտեմբերի 10-ի ցերեկը, 11-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին արևմտյան է՝ 2-5 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 10-12-ի գիշերը աստիճանաբար կնվազի 5-8 աստիճանով:
Քամին արևմտյան է՝ 2-5 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 10-12-ի գիշերը աստիճանաբար կնվազի 5-8 աստիճանով:
Երևան քաղաքում հոկտեմբերի 10-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ նաև քամու ուժգնացում մինչև 15-18 մ/վ արագությամբ: Հոկտեմբերի 10-ի ցերեկը, 11-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մայրաքաղաքում հոկտեմբերի 10–ի գիշերը եղել է 11-13 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի +22....+24 աստիճան։