Կիևի կենտրոնում պայթյուններ են որոտացել. ուկրաինական ԶԼՄ

Sputnik
Ուկրաինական ԶԼՄ-ները հայտնում են, որ Կիևում մի քանի պայթյուն է որոտացել, տեղեկությունը հաստատել է նաև քաղաքապետ Վիտալի Կլիչկոն: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Կիևում 4 պայթյուն է լսվել։ Հաղորդվում է նաև, որ Կիևի շրջանում ՀՕՊ-ն է միացել։ Պայթյուններից հետո քաղաքում ծուխ է նկատվել»,- հայտնում է ՈւՆԻԱՆ գործակալությունը։
Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի խոսքով ՝ պայթյունները որոտացել են քաղաքի կենտրոնում՝ Շևչենկովսկի շրջանում: Նա նշել է, որ բոլոր ծառայությունները մեկնում են դեպքի վայր, խոստացել է մանրամասներ հայտնել ավելի ուշ։
Ուկրաինայի ՆԳ նախարարի խորհրդական Անտոն Գերաշչենկոն Twitter-ում գրել է, որ հրթիռներից մեկն ընկել է Գրուշևսկու հուշարձանի շրջանում ՝ Վլադիմիրսկայա փողոցում։ Այս փողոցում է գտնվում Ուկրաինայի անվտանգության ծառայության գրասենյակը, մոտակայքում` Զելենսկու գրասենյակը:
Ուկրաինայի ԶՈւ–ն պատրաստվում է հարձակվել Զապորոժիեի մարզի վրա. իշխանություն