ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի – Sputnik. Դավիթ Առուշանյանը Գյումրու փոխքաղաքապետի պաշտոնից ազատման դիմում է գրել։ Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։
«Այսուհետ իմ գործունեությունը շարունակելու եմ Ազգային ժողովում»,– նշել է նա, բայց չի հստակեցրել, թե ԱԺ–ում ինչ պաշտոն է զբաղեցնելու։
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը ընտրվել է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի պաշտոնում։
Որպես պատգամավորի թեկնածու՝ Հովակիմյանից հետո ընտրացուցակում հաջորդ համարը Գյումրու փոխքաղաքապետ Դավիթ Առուշանյանն է։