Ստամբուլում բնակելի շենքում պայթյուն է որոտացել

Պայթյուն Ստամբուլում
Պայթյունից հետո հրդեհ է բռնկվել։ Նախնական տվյալներով` մեկ մարդ է տուժել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի - Sputnik. Ստամբուլում բնակելի շենքում պայթյուն է որոտացել, պարզվում են տեղի ունեցածի հանգամանքները, գրում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով թուրքական տեղի լրատվամիջոցներին:
Պայթյունից հետո հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել բազմաթիվ ոստիկաններ, հրշեջներ և շտապօգնության խմբեր: Կրակը մեկուսացվել է», - գրում է Milliyet թերթը։
Որոշ պարբերականների տեղեկություններով ՝ պատահարի հետևանքով մեկ մարդ Է տուժել։