Մեկ անձ մահացել է, վեցը` հոսպիտալացվել. ավտովթար է տեղի ունեցել Օշական-Ոսկեվազ ճանապարհին

Շտապօգնության մեքենա. Արխիվային լուսանկար
Ոսկեվազ գյուղի համայնքապետարանի մոտակայքում բախվել են «BMW» և «Opel» մակնիշների ավտոմեքենաները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի – Sputnik. Այսօր ՃՏՊ է տեղի ունեցել Օշական-Ոսկեվազ ավտոճանապարհին, որի հետևանքով 1 անձ մահացել է, տեղեկությունը հայտնում է ԱԻՆ–ը։
Ոսկեվազ գյուղի համայնքապետարանի մոտակայքում բախվել են «BMW» և «Opel» մակնիշների ավտոմեքենաները․ վերջինիս վարորդը տեղում մահացել է։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը «BMW» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, 4 ուղևոր և «Opel» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը հոսպիտալացվել են։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, սահմանազատել տարածքը։