ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում այսօր ցերեկը, հոկտեմբերի 10-ի գիշերը` շրջանների զգալի մասում, սպասվում է անձրև և ամպրոպ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Հաղորդագրության համաձայն` հոկտեմբերի 10-ի ցերեկը, 11-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն այսօր ցերեկն աստիճանաբար կնվազի 6-8 աստիճանով:
Երևան քաղաքում այսօր ցերեկը, հոկտեմբերի 10-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ նաև քամու ուժգնացում մինչև 15-18 մ/վ արագությամբ:
Հոկտեմբերի 10-ի ցերեկը, 11-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մայրաքաղաքում այսօր ցերեկային ժամերին ջերմաստիճանը կտատանվի +20...+22–ի, առաջիկա գիշերը` +11...+13 աստիճանի սահմաններում։