Էրեբունի-Երևանը 2804 տարեկան է. քաղաքապետարանը տեսանյութ է հրապարակել

«Էրեբունի-Երևանի» պաշտոնական ամենամյա տոնակատարության միջոցառումները և համերգային ծրագրերը չեղարկվել են։
Sputnik
Էրեբունի-Երևանը նշում է հիմնադրման 2804-ամյակը։ Օրվա կապակցությամբ Երևանի քաղաքապետարանը տեսանյութ է հրապարակել է։ Տեսանյութում ներկայացված է հին Երևանի կադրերն ու պատմությունը։ Կադրերում հին Երևանը սահուն կերպով փոխակերպվում է ժամանակակից քաղաքի։
Նշենք, որ «Էրեբունի-Երևանի» ամենամյա պաշտոնական տոնակատարության միջոցառումները և համերգային ծրագրերն ադրբեջանական զինված ուժերի սանձազերծած ագրեսիայի պատճառով չեղարկվել են:
Հիշեցնենք` ՀՀ կառավարությունը հայ-ադրբեջանական սահմանին ադրբեջանական զինված ուժերի սանձազերծած ագրեսիայի պատճառով հետաձգել էր նաև Անկախության օրվան նվիրված միջոցառումը։
Ի դեպ, նախորդ տարի նույնպես չեղարկվել էին միջոցառումները. Երևանի 2021թ. բյուջեով «Էրեբունի-Երևան»-ի համար նախատեսված ֆինանսական միջոցներն ուղղվել էին «100 տուն Արցախում» ծրագրի աջակցմանը, ինչպես նաև Երևանի մշակութային հաստատությունների զարգացման ծրագրերին։