Բրիտանացի միլիարդատերը տունը չի ջեռուցի, որ «Պուտինը քիչ գումար ստանա». ԶԼՄ

Բրիտանացի միլիարդատեր Ջոն Քոդվելը. Արխիվային լուսանկար
Միլիարդատիրոջը քննադատում են, քանի որ նա օգնում է ուկրաինացիներին այն դեպքում, երբ բրիտանական ընտանիքները խնդիրներ ունեն գնաճի պատճառով:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի – Sputnik. Բրիտանացի միլիարդատեր Ջոն Քոդվելն այս ձմռանը չի տաքացնի իր առանձնատունը, որպեսզի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «ավելի քիչ դոլար» ստանա, հաղորդում է Mirror թերթը:
«Գիտեմ, որ մենք ունենք վառելիքային ճգնաժամ, և բոլորը մտահոգված են, որ մենք պետք է ավելի քիչ էներգիա օգտագործենք։ Ես պատրաստվում եմ գործնականում իրականացնել այն, ինչ քարոզում եմ։ Ես կտաքացնեմ մեկ սենյակ, որտեղ մենք կապրենք, իսկ տան 98 տոկոսը չի տաքացվի։ Ես կանեմ հնարավոր ամեն ինչ, որպեսզի Պուտինը մի քանի դոլարով պակաս ստանա»,–ասել է տղամարդը։
Թերթի համաձայն՝ Քոլդվելը փետրվարին ապաստան է տվել ուկրաինացի փախստականի՝ երեխայի հետ։
Նշվում է, որ միլիարդատիրոջը քննադատում են այն բանի համար, որ նա օգնում է ուկրաինացիներին այն դեպքում, երբ բրիտանական ընտանիքները խնդիրներ ունեն գնաճի պատճառով: