ՌԴ օդատիեզերական ուժերը Զապորոժիեի մարզում Ուկրաինական ՄիԳ-29 են խոցել․ ՊՆ

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը տվյալներ է հրապարակել Ուկրաինայում հատուկ գործողության ընթացքի մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի օդատիեզերական ուժերը մեկ օրվա ընթացքում ուկրաինական ՄիԳ-29 կործանիչ են խոցել Զապորոժիեի մարզի տարածքում։ Տեղեկությունն այսօր հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից:
«Զապորոժիեի մարզի Չապաևկա բնակավայրի շրջանում Ռուսաստանի օդատիեզերական ուժերը ուկրաինական ՄիԳ-29 կործանիչ ինքնաթիռ է խոցվել», - նշված է հաղորդագրության մեջ:
Նախարարությունից նաև հայտնել են, որ ռուսական ՀՕՊ համակարգերը նախորդ օրվա ընթացքում խոցել են ուկրաինական HIMARS ՌՍԶՈ-ի 21 արկ, «Տոչկա-Ու» հրթիռ, ինչպես նաև 12 անօդաչու թռչող սարք, այդ թվում՝ մեկ «Բայրաքթար-ՏԲ2»:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 226-րդ օրը։