ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի – Sputnik. Հայ ֆուտբոլասերները բացատրել են, որ հոկտեմբերի 6-ին տեղի ունեցած «Փյունիկ»–«Ժալգիրիս» խաղի ժամանակ իրենց իրականացրած ակցիան ուղղված է եղել բացառապես «կոռումպացված ՈւԵՖԱ-ին և նրա երկակի ստանդարտներին»։
Այս մասին հայտարարությամբ է հանդես եկել «Փյունիկի» «Սեկտոր 18» ֆան-ակումբը։
«Մենք ուզում ենք նշել, որ խորապես ցավում ենք 127 զոհերի համար, մեր ակցիան ուղղված էր կոռումպացված ՈւԵՖԱ-ին և նրա երկակի ստանդարտներին։ Սեպտեմբերի 15-ին ՈւԵՖԱ-ն մերժել էր «Փյունիկի» հայտը՝ մեկ րոպե լռությամբ հարգել մեր զոհված զինծառայողների հիշատակը»,- ասվում է ակումբի տարածած հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք` հոկտեմբերի 6-ին տեղի ունեցած խաղից առաջ «Փյունիկի» ֆան ակումբը դեմոնստրատիվ խախտել էր Ինդոնեզիայում ֆուտբոլայի խաղի ավարտին տեղի ունեցած միջադեպի զոհերի հիշատակին նվիրված լռության րոպեն։
Հավելենք, որ այդ խաղում «Փյունիկը» 2։0 հաշվով հաղթանակի հասավ «Ժալգիրիսի» նկատմամբ։