Խոշոր հրդեհ Ղրիմի կամրջի վրա. երթևեկությունը դադարեցվել է

Դեպքի վայրում աշխատում են արտակարգ ծառայությունների խմբերը։
Sputnik
Վառելանյութով ցիստեռնը բռնկվել է Ղրիմի կամրջի վրա, երթևեկությունը դադարեցվել է: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով «Թաման» ճանապարհային վարչությունը։
Ղրիմի արտակարգ ծառայությունների տվյալներով՝ տրանսպորտային անցումով գնացքների երթևեկությունը նույնպես դադարեցվել է:
Ինչպես Telegram ալիքում նշել է Ղրիմի ղեկավարի խորհրդական Օլեգ Կրյուչկովը, Կերչի նեղուղցում նավագնացության կամարները չեն վնասվել:
Հայտնի է Զոդի կամրջի վրա 7 մարդու կյանք խլած վթարի պատճառը. ո՞ւմ է մեղադրանք առաջադրվել
Նախնական տվյալներով՝ միջադեպի հետևանքով տուժածներ չկան:
«Ղրիմի երկաթուղին» հայտնել է, որ բեռնատար կազմի վագոնների մի մասին փոխադրող լոկոմոտիվը, որտեղ հրդեհ է բռնկվել, դուրս է բերվել Կերչ քաղաքի Ղրիմի կամրջից:
«Վթարային աշխատանքներ են տարվում։ Դեպքի պատճառները պարզվում են»,-հավելել են ընկերության մամուլի ծառայությունից:
Ռոսմորեչֆլոտի մամուլի ծառայությունն էլ հայտարարել է, որ Կերչի նեղուցում նավագնացությունը Ղրիմի կամրջի վրա վառելիքային ցիստեռնի հետ կապված միջադեպի պատճառով չի դադարեցվել:
Ղրիմի տրանսպորտի նախարար Նիկոլայ Լուկաշենկոն հայտնել է, որ Ղրիմում մշակվում են Կերչի լաստանավային անցման գործարկման հարցերը, ինչպես նաև թերակղզու և մայրցամաքային Ռուսաստանի հաղորդակցության այլընտրանքային ուղիները: