Ղրիմի կամրջի պայթյունի հետևանքով 3 մարդ է զոհվել. ՌԴ ՔԿ–ի նախնական տվյալները

Արտակարգ պատահարի զոհ են դարձել պայթած բեռնատարի կողքին երթևեկող մարդատար ավտոմեքենայի ուղևորները:
Sputnik
Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած պայթյունի հեևանքով, նախնական տվյալներով, երեք մարդ է զոհվել: Տեղեկությունը հայտնում է ՌԴ Քննչական կոմիտեն։
Նշվում է, որ արտակարգ պատահարի զոհ են դարձել պայթած բեռնատարի կողքին երթևեկող մարդատար ավտոմեքենայի ուղևորները: Ջրից հանել են տղամարդու ու կնոջ մարմիններ։ Նրանց ինքնությունը պարզվում է։
Հետաքննությունն արդեն պարզել է Ղրիմի կամրջի վրա պայթած բեռնատար ավտոմեքենայի ու դրա սեփականատիրոջ տվյալները: Նա Կրասնոդարի մարզի բնակիչ է, նրա բնակության վայրում քննչական գործողություններ են սկսվել:
Ուսումնասիրվում է նաև ավտոմեքենայի տեղաշարժման երթուղին և փաստաթղթերը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ղրիմի կամրջի հատվածներից մեկում ուժեղ հրդեհ է բռնկվել, այրվել է վառելիքով լի ցիստեռնը: Երթևեկությունը կամրջի վրա դադարեցվել է։ Միջադեպի հետևանքով կամրջի երկու ավտոմոբիլային հատվածները մասամբ փլուզվել են, սակայն կամրջի նավարկելի հատվածի վրայի կամարը վնասված չէ։
Նշենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է վարչապետ Միխայիլ Միշուստինին կառավարական հանձնաժողով ստեղծել՝ Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած արտակարգ պատահարի պատճառները պարզելու ու հետևանքները վերացնելու համար: