Ե՞րբ կմեկնարկի «Աջափնյակ» կայարանի շինարարությունը. Երևանի մետրոպոլիտենի պատասխանը

Առաջիկայում սպասվում է Երևանում կամրջի և մետրոյի կայարանի կառուցման համար 500 մլն դոլարի չափով ռուսական վարկի հաստատումը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի – Sputnik. Երևանի «Աջափնյակ» մետրոյի կայարանի շինարարությունը, նախնական տվյալներով, կարող է սկսվել 2023 թվականին։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց«Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ–ի տնօրեն Բաբկեն Սեդրակյանը։
«Նախնական տվյալներով`շինարարական աշխատանքները կարող են 4-5 տարի տևել»,–ասաց Սեդրակյանը։
Նրա խոսքով` ենթակառուցվածքի զարգացման համար մետրոպոլիտենի ղեկավարությունն անում է հնարավոր ամեն ինչ։ Ուղևորահոսքի աճով պայմանավորված`որոշում է կայացվել հոկտեմբերի15-ից լրացուցիչ2-3 վագոն շահագործել։
Հիշեցնենք, որ մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման հարցը արդիական է դարձել վերջին մի քանի տարում։ Առաջիկայում սպասվում է Երևանում կամրջի և մետրոյի կայարանի կառուցման համար 500 մլն դոլարի չափով ռուսական վարկի հաստատումը։ Նախատեսվում է, որ կայարանը կլինի Հրազդան գետի վրա կառուցվելիք կամրջի վրա։
Պետք է աջակցել, որ ռուսական կապիտալը գա Հայաստան. Պարսյանը` մետրոյի նոր կայարանի մասին
Ըստ քաղաքային իշխանությունների պլանի՝ մետրոյի նոր կայարան տանող 525 մետր երկարությամբ ճանապարհը պետք է անցնի թունելով, որի շինարարությունը սկսվել է դեռևս խորհրդային տարիներին և անավարտ մնացել: