Երևանի Բագրատունյաց պողոտայում մասնավոր շինություն է այրվում

ԱԻն մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց, որ այրվում են շինության ներսում առկա շինանյութերը։
Sputnik
Երևանի Բագրատունյաց փողոցում խոշոր հրդեհ է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեղեկությունը հաստատեց ՀՀ ԱԻն մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։
Նրա խոսքով` հրդեհը բռնկվել է մասնավոր շինությունում։ Այրվում են այնտեղ կուտակված շինանյութերն ու փայտը:
Երևանի նախկին պլաստիկի գործարանի տարածքում այսօրվա հրդեհից հետո առկա է փլուզման վտանգ. ԱԻՆ
«Մարտական հաշվարկները տեղում են»,– ասաց Կոստանյանը։
Հրդեհն առայժմ չի մարվել։