ՃՏՊ Աշտարակ–Ուջան ճանապարհին. 21-ամյա վարորդը տեղում մահացել է, տուժածներ կան

ՃՏՊ Աշտարակ–Ուջան ճանապարհին
Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել։ Տուժածներից մեկը 20 տարեկան է, մյուսը` 37։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. Արագածոտնի մարզում`Աշտարակ–Ուջան ավտոճանապարհին, տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով 1 մարդ մահացել է, 2–ը` տուժել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Ըստ հաղորդագրության` Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը պատահարի մասին ահազանգը ստացել է ժամը 17։14-ին։
«Պարզվել է, որ Աշտարակ-Ուջան ավտոճանապարհի 8-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ․ Հ․, ծնված 2001 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլխիվայր շրջվել, վարորդը տեղում մահացել է։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը ուղևոր Ա․ Հ․-ն (ծնված 2002 թ․) հոսպիտալացվել է Աշտարակի ԲԿ, այնուհետև Երևան քաղաքի «Արմենիա» ՀԲԿ»,– ասված է հաղորդագրությունում։
Դեպքի վայր մեկնած փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, վարորդի դին և Ա․ Հ․-ին (ծնված 1985 թ․) մոտեցրել են շտապօգնության մեքենային։ Տուժածը հոսպիտալացվել է Աշտարակի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար։
Երևանում բախվել են «ՎԱԶ- 21099»-ը և ցեմենտ տեղափոխող բեռնատարը․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր է