Բերդ համայնքի ղեկավարն ազատ կարձակվի գրավի դիմաց

Հարություն Մանուչարյանի նկատմամբ կիրառված կալանքը դատարանի որոշմամբ փոխարինվել է գրավով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. Տավուշի մարզի Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանը դատարանի որոշմամբ ազատ կարձակվի։ Տեղեկությունը «Ֆեյսբուքի» իր էջում հայտնել է համայնքապետարանի խոսնակ Հասմիկ Գյոզալյանը։
«Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանը շուտով ազատության մեջ կլինի. Հարություն Մանուչարյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը դատարանի որոշմամբ փոխարինվել է գրավով»,– նշել է Գյոզալյանը։
Բերդում ստիպել են նախընտրական քարոզչություն անել. 2 անձ կալանավորվել է
Հարություն Մանուչարյանը կալանավորված է դեռ անցած տարվանից։ Նա սեպտեմբերի 25-ին անազատության վայրից վերընտրվեց իր պաշտոնում՝ հաղթելով ՔՊ–ի թեկնածու Վահրամ Սուքիասյանին։
Նրան մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին («Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և 314-րդ մասին 1-ին մասերի հատկանիշներով («Պաշտոնեական կեղծիքը)։