ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. Ծնվել է 44-օրյա պատերազմի հերոս, ոստիկանության զորքերի ծառայող Դավիթ Հարոյանի եղբայրը՝ Հայկը: Ոստիկանությունը տեսանյութ է ներկայացրել հիվանդանոցից։
Դավիթի հայրը՝ Գառնիկ Հարոյանը, պատմում է, թե ինչպես է զոհված որդին մոր երազում մի երեխայի ձեռքը բռնած տուն եկել։
«Մայրը հարցրել է՝ ո՞վ է այս երեխան: Պատասխանել է՝ չգիտե՞ս, ախպերս ա: Հիմա երեխան ծնվեց, անունը Հայկ դրեցինք: Դավիթ էինք որոշել, բայց Դավիթի ասելով Հայկ ենք դրել»,-ասում է երեխայի հայրը:
Հոկտեմբերի 5–ին փոքրիկին ու մորը հիվանդանոցում տեսակցել են ոչ միայն հարազատները, այլև Դավիթի ծառայակից ընկերները։
Դավիթի հայրը՝ Գառնիկը, խոստանում է նորածին որդու համար անել այն ամենն ինչ չհասցրեց անել Դավիթի համար։