Սաուդյան Արաբիայի էներգետիկայի նախարարը հրաժարվել է խոսել «Ռոյթերսի» լրագրողի հետ

Արքայազնը վստահեցրել է, որ նավթի գինը իջեցնելու վերաբերյալ որևէ պայմանավորվածություն չկա։
Sputnik
Սաուդյան Արաբիայի արքայազն Աբդել Ազիզ բեն Սալմանը «ՕՊԵԿ+»-ի ասուլիսի ժամանակ մեղադրանք է հղել «Ռոյթերսին»։
«Դուք գրել եք Ռուսաստանի մասին, թե նրանք այս են անում, այն են անում։ Բայց իրականում, երբ ձեր նյութը դուրս եկավ, Ռուսաստանից ոչ ոք ինձ հետ չէր խոսում, և ես էլ Ռուսաստանից ոչ մեկի հետ չէի շփվում: Հետո դուք կրկին գրեցիք, որ Սաուդյան Արաբիան և Ռուսաստանը բլա-բլա-բլա...փորձում են նավթի մեկ բարելի դիմաց 100 դոլար գին պայմանավորվել։ Բայց դա ճիշտ չէ»,- ասել է նախարարը:
Հիշեցնենք` «ՕՊԵԿ+»-ի երկրները նոյեմբերից նավթի արդյունահանումը կկրճատեն օրական 2 մլն բարելով։
Արևմուտքը, պատժամիջոցներ սահմանելով Իրանի և ՌԴ–ի դեմ, ինքն է տուժել. իրանցի պաշտոնյա