Քվոտաները կպահպանվեն. Հայաստանից 250 դիմորդ կսովորի Ռուսաստանի բուհերում

Ռուսաստանի ավելի քան մեկ տասնյակ հեղինակավոր բուհերի ներկայացուցիչներ ժամանել են Երևան, որպեսզի Հայաստանի քաղաքացիներին ծանոթացնեն ՌԴ-ում բարձրագույն կրթություն ստանալու առավելություններին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի - Sputnik. Երկու հարյուր հիսուն հայ դիմորդ, չնայած տարբեր արտաքին հանգամանքներին, կկարողանան անվճար կրթություն ստանալ ռուսական բուհերում։ Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցին հայտնեց Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի (Երևանի Ռուսական տուն) ներկայացուցչության ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը «Կրթությունը Ռուսաստանում. Երևան –2022» ցուցահանդեսի ժամանակ։
Ինչպես նշեց Ֆեֆիլովը, երկու օրվա ընթացքում դիմորդները կարող են ամբողջական տեղեկատվություն ստանալ ռուսական բուհերի կրթական և գիտական ներուժի, ուսուցման մեթոդների մասին, ինչպես նաև ուսումնասիրել օտարերկրյա քաղաքացիների համար անվճար կրթության ծրագիրը:
«Մեր հոգսերից մեկը Ռուսաստանում կրթության գրավչության բարձրացման աշխատանքն է։ Պետք է ժամանեին 36 ռուսական բուհերի ներկայացուցիչներ, բայց, ցավոք, իրավիճակի պատճառով, որի մասին բոլորս գիտենք, շատերը չեն եկել։ Այժմ ցուցահանդեսին մասնակցում են 13 ռուսական բուհերի ներկայացուցիչներ։ Դրանք ոչ միայն ամենաամուրն են, այլև լավագույններն են»,-ասել է Երևանում ռուսական տան ղեկավարը։
Ֆեֆիլովը հիշեցրել է, որ անցյալ տարի ևս ՌԴ բուհերում անվճար սովորելու հնարավորություն է ստացել Հայաստանից 250 դիմորդ: Նա վստահ է, որ բոլոր այդ ուսանողները կդառնան բարձր որակավորում ունեցող մասնագետներ և Ռուսաստանի բարեկամներ:
Երևանում Ռուսական տան ղեկավարը կարծում է նաև, որ կրթության, գիտության և մշակույթի ոլորտներում փոխանակումները մերձեցնում են ժողովուրդներին:
Երևանում Ռուսական տան կրթական ծրագրերի համակարգող Մարիա Ավանեսովան իր հերթին հստակեցրեց, որ Հայաստանից դիմորդները կարող են կրթություն ստանալ ամենահեղինակավոր ռուսական բուհերում ցանկացած մասնագիտության գծով (ընդհանուր` 50 ուղղություն):
Բայց ավանդաբար ամենապահանջված ուղղությունները մնում են բժշկությունը, իրավագիտությունը, տնտեսությունը, մենեջմենթը, միջազգային հարաբերությունները և այլն։
Նա ընդգծեց, որ ռուսական բուհեր կարող են ընդունվել ոչ միայն բակալավրիատում, այլև մագիստրատուրայում և ասպիրանտուրայում սովորելու համար:
Մարիա Ավանեսովա
Ավանեսովան նշեց նաև, որ հայտերի ներկայացման ժամկետները դեռևս չեն հայտարարվել, սակայն շատ շուտով գործընթացը կսկսվի։ Ընդունելությունը կտևի երկու ամիս։
«Հետաքրքրությունը մեծ է, շատ զանգեր ենք ստանում, քանի որ նախորդ տարի հայտերի ընդունումը սկսվել էր սեպտեմբերի 1-ից, և, բնականաբար, դիմորդներն անհամբերությամբ են սպասում դրան»,-ասաց նա:
ՀՀ ԿԳՄՍՆ փոխնախարար Կարեն Թռչունյանը նշեց, որ ցուցահանդեսը կատարյալ հարթակ է մի շարք ոլորտներում երկու երկրների միջև գիտակրթական համագործակցության խորացման և նոր մշակումների համար հնարավորություններ ստեղծելու համար: Նրա կարծիքով` ապագա ուսանողներից յուրաքանչյուրը կարող է իր ներդրումն ունենալ գիտակրթական ոլորտի զարգացման գործում ինչպես Հայաստանում, այնպես էլ Ռուսաստանում:
Հայաստանում ՌԴ դեսպանատան դեսպանորդ-խորհրդական Մաքսիմ Սելեզնյովը բարձր գնահատեց կրթական ոլորտում երկու երկրների միջև կառուցողական երկխոսության մակարդակը: Նա համոզված է, որ այս ցուցահանդեսը կրթական ոլորտում համագործակցության համատեքստում ավանդական կդառնա: Նա նաև ողջունեց համատեղ կրթական ծրագրերի գործարկումն ու իրականացումը, այդ թվում`դասախոսների վերապատրաստումն ու ուսանողների ակադեմիական շարժունակության բարձրացումը:
«Կրթությունը Ռուսաստանում. Երևան –2022» ցուցահանդես
Սելեզնյովը հիշեցրեց, որ 2022 թվականին լրացել է երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը և բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագրի ստորագրման 25-ամյակը: Այդ կապակցությամբ նա Ռուսաստանի գիտության և բարձրագույն կրթության նախարարությունից գերատեսչական պարգևներ է հանձնել մի շարք հայ գործիչների։
Նշենք, որ ցուցահանդեսին մասնակցում են Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտը(ՄՖՏԻ), Ճշգրիտ մեխանիկայի և օպտիկայի ինստիտուտը, «Տնտեսագիտության բարձրագույն դպրոց» ազգային հետազոտական համալսարանը,Գ.Վ.
1 / 4

«Կրթությունը Ռուսաստանում. Երևան –2022» ցուցահանդես

2 / 4

«Կրթությունը Ռուսաստանում. Երևան –2022» ցուցահանդես

3 / 4

«Կրթությունը Ռուսաստանում. Երևան –2022» ցուցահանդես

4 / 4

«Կրթությունը Ռուսաստանում. Երևան –2022» ցուցահանդես

Պլեխանովի անվան Ռուսական տնտեսագիտական համալսարանը, Պլատովի անվան Հարավ-Ռուսական պետական պոլիտեխնիկական համալսարանը, Կոսիգինի անվան Ռուսաստանի Պետական համալսարանը, Հյուսիս-Կովկասյան Դաշնային համալսարանը, Մոսկվայի Էլեկտրոնային տեխնիկայի ինստիտուտը, Սևաստոպոլի պետական համալսարանը, ինչպես նաև Հայաստանում ռուսական բուհերի մասնաճյուղերը։
Հայկական ապրանքանիշները ՌԴ–ում ճանաչված են և պահանջված․ Երևանում ցուցահանդես է բացվել
Կրթական ցուցահանդեսն անցկացնում է Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչությունը` ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի աջակցությամբ: