ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. Պրահայում մեկնարկել է քառակողմ հանդիպումը՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ:
Հանդիպումը տեղի է ունենում Պրահայում, որտեղ հավաքվել են ԵՄ անդամ և գործընկեր չորս տասնյակից ավելի երկրների ղեկավարներ:
Ի դեպ, Շառլ Միշելը թվիթերյան իր էջում գրառում է արել` հայտնելով, որ քառակողմ հանդիպման ժամանակ կքննարկվի հայ-ադրբեջանական հարաբերությունների հարցը, ինչպես նաև կանդրադառնան տարածաշրջանի կայուն խաղաղության խթանմանը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղեկցում են արտգործնախարար Արարատ Միրզոյանը, խորհրդարանի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը (միաժամանակ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հատուկ բանագնաց) և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։
Այսօր նախատեսված է նաև Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը։