Փաշինյանը, Էրդողանը, Ալիևը և Մակրոնը` նույն սեղանի շուրջ. տեսանյութ` Պրահայից

Երկրի առաջնորդները բարևում են իրար, կարճ զրույց ունենում և նստում մեկ սեղանի շուրջ։
Sputnik
Թուրքական «Անադոլու» գործակալությունը տեսանյութ է հրապարակել Պրահայից։ Տեսանյութում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ինչպես նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ողջունում են միմյանց։
Երկրի առաջնորդները բարևում են իրար, կարճ զրույց ունենում և նստում մեկ սեղանի շուրջ։ Նշենք, որ խոսքը ոչ պաշտոնական հանդիպման մասին է դեռ։
Ի դեպ, Փաշինյանին ուղեկցում է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Նիկոլ Փաշինյանն այսօր մեկնել է Չեխիա։ Պրահայում նա կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին:
Այցի շրջանակում տեղի է ունենալու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի քառակողմ հանդիպումը:
Նախատեսված է նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը: