ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը հայտարարել է, որ WhatsApp-ի անվտանգության խնդիրների պատճառով ցանցահենները կարող են օգտատերերի հեռախոսների լիարժեք հասանելիություն ստանալ:
«Դա հնարավոր է դարձել անվտանգության խնդրի պատճառով, որը բացահայտել է հենց WhatsApp-ը անցյալ անցյալ շաբաթ»,-գրել է Դուրովը Telegram-ալիքում:
Նա հավելել է` բջջային սարքի վերահսկողություն ստանալու համար բավական է, որ ցանցահենները վնասաբեր տեսանյութ ուղարկեն օգտատիրոջը կամ տեսազանգ սկսեն հավելվածում։
«Դուք կարող եք հաղորդագրություններ ուղարկելու ցանկացած հավելված օգտագործել, որը դուր է գալիս ձեզ, բայց հեռու մնացեք WhatsApp-ից, այն արդեն 13 տարի է` լրտեսման գործիք է»,-ամփոփել է Դուրովը։
WhatsApp-ը Meta ընկերությանը պատկանող հավելված է (Meta-ի գործունեությունն արգելված է Ռուսաստանում որպես ծայրահեղական), որի միջոցով կարելի է ուղարկել և ստանալ հաղորդագրություններ, զանգեր, լուսանկարներ, տեսանյութեր և ձայնային հաղորդագրություններ: