Աշնան վերջին ջերմ օրն է. եղանակի տեսություն

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 7-10-ը աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի - Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում հոկտեմբերի 6-8-ը, 10-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 9-ի գիշերը առանձին շրջաներում, 9-ի ցերեկը, 10-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ:
Տեղեկությունը հայտնում են ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։
Քամին՝ հարավարևմտյան` 2-5 մ/վ:
Եղանակի տեսություն
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 7-10-ը աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով:
Երևանում հոկտեմբերի 6-8-ը, 10-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 9-ի առավոտյան ժամերին և ցերեկը, 10-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ:
Օդի ջերմաստիճանը մայրաքաղաքում կլինի ցերեկը 29-31, երեկոյան՝ 21-23 աստիճան։