ԱՄՆ-ն և Կորեան հրթիռներ են արձակել ԿԺԴՀ-ին ի պատասխան, 1–ը պայթել է ռազմաբազայի տարածքում

Կորեական թերակղզում վերջին ժամանակներս բավական լարված իրավիճակ է, որը պայմանավորված է հրթիռային փորձարկումներով։
Sputnik
ԱՄՆ-ն և Հարավային Կորեան մի քանի ժամ տարբերությամբ չորս ATACMS օպերատիվ-մարտավարական հրթիռների արձակում են իրականացրել՝ Հյուսիսային Կորեայի կողմից նույնպիսի գործողություններին ի պատասխան: Այս մասին հայտնում են կորեական լրատվամիջոցները։
Մասնավորապես, ըստ Yonhap գործակալության տեղեկատվության, արձակումների «փոխանակումը» սկսվել է այն բանից հետո, երբ Փհենյանը վերջին մի քանի օրվա ընթացքում միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների հինգ փորձարկում է իրականացրել, որոնցից մեկը` Ճապոնիայի ուղղությամբ։
ԿԺԴՀ-ի փորձարկումներն իրենց հերթին պայմանավորված են ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի վերջին տարիների ամենախոշոր զորավարծություններով։
ԱՄՆ-ի բանակը սպառազինություն է տեղափոխել Եվրոպա և Հարավային Կորեա
Ընդ որում`հարկ է նշել, որ երկու դաշնակիցների կողմից հրթիռների արձակումն առանց զավեշտների չի անցել։ ATACMS-ի գործարկումից մի քանի ժամ անց զինվորականներն արձակել են Hyunmoo-2 բալիստիկ հրթիռը, որը, ինչպես նշվում է, ընկել է հենց այն ռազմաբազայի տարածքում, որտեղից իրականացվել է արձակումը: