Ադրբեջանական ԶՈւ-ն կրակել է հայկական դիրքերում աշխատանքներ անող տեխնիկայի ուղղությամբ. ՊՆ

Sputnik
Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումներն այսօր, ժամը 14:20-ի սահմաններում կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերում ամրաշինական աշխատանքներ իրականացնող շինարարական տեխնիկայի ուղղությամբ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։
Նշվում է, որ Նինչի հետևանքով ամրաշինական աշխատանքներ իրականացնող շինարարական մեքենան վնասվել է:
Թորոսյանը ֆեյբուքյան իր էջուն նաև տեսանյութ է հրապարակել։
Նշենք, որ հոկտեմբերի 5-ին ևս Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ, կրակ էին բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ: