Ուկրաինական զորքերը 7 րոպեում 13 արկ են գցել Դոնեցկի վրա․ԴԺՀ ներկայացուցչություն

Ուկրաինական զորքերը միտումնավոր հարվածում են Դոնեցկի այն ենթակառուցվածքներին, որոնք ներառված են վերականգնման ծրագրում։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ մեջբերելով Դոնեցկի քաղաքապետ Ալեքսեյ Կուլեմզինի խոսքը:
Sputnik
Ուկրաինական զորքերը յոթ րոպեում Դոնեցկի վրա արձակել են 155 միլիմետրանոց «ՆԱՏՕ–ական» տրամաչափի 13 արկ և հարվածել են քաղաքի երեք շրջաններին։ Տեղեկությունը հայտնել Է ԴԺՀ-ի ներկայացուցչությունը Ուկրաինայի ռազմական հանցագործությունների հետ կապված հարցերի վերահսկման և համակարգման կենտրոնում:
«Կիրովի շրջանի գնդակոծությունից հետո զոհերի թիվը հասել է 3-ի։ Զոհերից մեկը 2005 թվականին ծնված պատանի է»,- հայտնել է ԴԺՀ-ի մայրաքաղաքի քաղաքապետ Ալեքսեյ Կուլեմզինը:
Կուլեմզինի խոսքով՝ երկու օրում ուկրաինացի զինվորականների կողմից Դոնեցկը գնդակոծվել է 64 անգամ։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 223-րդ օրը։