Կուբա, Պերու, Գամբիա և այլն. Հայաստանի բանտերում պահվում է 135 օտարերկրացի դատապարտյալ

«Աբովյան» քրեակատարողական հիմնարկ (16 մարտի, 2022թ). Աբովյան
Կալանավորների թվում կան հարևան Վրաստանի, Իրանի և Թուրքիայի, ինչպես նաև հեռավոր երկրների քաղաքացիներ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում պահվում է 135 օտարերկրացի: Տեղեկությունը Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնում են ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունից։
Հայաստանի բանտերում պահվում են Ռուսաստանի, Վրաստանի, Ղազախստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի, Թուրքմենստանի, Սիրիայի, Իսրայելի, Իրանի, Լիբանանի, Մոլդովայի, Թուրքիայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Հունաստանի, Հնդկաստանի, Պերուի, Կուբայի, Բրազիլիայի, Գամբիայի, Գվատեմալայի, Հյուսիսային Մակեդոնիայի և Դոմինիկյան Հանրապետության քաղաքացիներ: Դատապարտված օտարերկրացիների թվում կան նաև երկքաղաքացիություն ունեցող անձինք` Վրաստան և ՌԴ, Թուրքիա և Վրաստան, Բուլղարիա և ՌԴ, Լիբանան-Վենեսուելա։
Նշենք, որ Հայաստանի տարածքում գործող 10 քրեակատարողական հիմնարկներում (ՔԿՀ-ներում) պահվում է ընդհանուր առմամբ 2300 մարդ։
Քրեակատարողական ծառայությունից հիշեցրել են, որ 2022 թվականի հունվարի 1-ից երկու բանտ է փակվել Կոշ գյուղում և Հրազդան քաղաքում: Դրա հետ մեկտեղ ՀՀ արդարադատության նախարարությունն ընդլայնում է այլընտրանքային պատիժների (պրոբացիայի) համակարգը։ Այդ նպատակով պրոբացիոն ծառայության բյուջեն 530-ից ավելացել է մինչև 773 մլն դրամ (մոտ 1,6 մլն դոլար), հսկողության տակ գտնվող անձանց համար գնվում են էլեկտրոնային թևնոցներ, ծառայության կընդունվի 50 նոր աշխատակից:
ՀՀ անձնագիր ստանալու ցանկություն ունեցողների թիվը մեկ տարում ավելացել է շուրջ 158 հազարով