Հայրենադարձված գերիներից 10-ն այս պահին հարցաքննվում են, 7-ը` բուժում ստանում. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտե
Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին չեն խոշտանգել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik. Ադրբեջանից հայրենադարձված 17 զինծառայողներից 10-ն այս պահին որպես վկա հարցաքննվում են ՀՀ քննչական կոմիտեում։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՔԿ–իմամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը։
«Մյուս 7 զինծառայողն էլ ստացիոնար բուժում են ստանում։ Նրանցից ոչ մեկը ծանր վիրավորում չի ստացել, խոշտանգված չէ, միայն բեկորային վնասվածքներ են։ Այս 7 զինծառայողին էլ են անպայման հարցաքննելու, նրանք ի վիճակի կլինեն պատասխանել քննիչների հարցերին»,– ասաց Թադևոսյանը։
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ սահմանվեց, որը պարբերաբար խախտում է ադրբեջանական կողմը։
Քննչական կոմիտեն սեպտեմբերի 30-ին հայտնեց, որ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի 201 զոհ՝ 197 զինծառայող և 4 քաղաքացիական անձ, վիրավորվել է 293 զինծառայող ու 6 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:
Հոկտեմբերի 4-ին Ադրբեջանը Հայաստանին վերադարձրեց 17 գերիների։