Որոշ մարզերում օդի ջերմաստիճանը գիշերը կիջնի մինչև +3. եղանակի տեսություն

Լոռի. Արխիվային լուսանկար
Օդերևութաբանները ներկայացրել են առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի - Sputnik. Հանրապետության տարածքում հոկտեմբերի 4-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը և հավելում, որ քամին արևմտյան է` 2-5 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 4-5-ն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով:
Եղանակի տեսություն
Երևան քաղաքում ևս հոկտեմբերի 4-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մայրաքաղաքում հոկտեմբերի 4–ի գիշերը եղել է 14-16 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի +28...+30 աստիճան։