ՌԴ–ի ուժայինները Խերսոնի մարզում ուկրաինացի դիվերսանտների խումբ են ոչնչացրել

Հայտնաբերված ինքնաշեն պայթուցիկները հենց տեղում են ոչնչացվել։
Sputnik
Ռուսաստանի ուժայինները Խերսոնի մարզի Ալեշկի քաղաքում ուկրաինացի դիվերսանտների խումբ ենոչնչացրել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով ռուսական ուժային կառույցներին:
«Ալեշկայում գտնվող շինություններից մեկի զննության ժամանակ հայտնաբերվել են երկու դիվերսանտներ, որոնք մարտական բախման ընթացքում ստացել են կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ»,- հայտնել է գործակալության զրուցակիցը:
Խուզարկության ժամանակ հայտնաբերվել է երկու ինքնաշեն պայթուցիկ սարք, որոնք լցոնված են եղել մեխերով և պտուտակներով։ Որոշում է կայացվել ոչ թե հանել դրանք, այլ տեղում ոչնչացնել։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Սեպտեմբերի 23-27-ը անցկացվեցին ԴԺՀ-ի, ԼԺՀ-ի, Խերսոնի ու Զապորոժիեի մարզերի՝ ՌԴ-ի կազմի մեջ մտնելու հանրաքվեներ:
Սեպտեմբերի 30-ին Պուտինը ստորագրեց ԴԺՀ-ն, ԼԺՀ-ն, Զապորոժիեի և Խերսոնի մարզերը Ռուսաստանի Դաշնության կազմում ընդգրկելու մասին պայմանագրերը։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 222-րդ օրը։