ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի – Sputnik. Գեղարքունիքի մարզում ական է պայթել, որի հետևանքով տուժել է 31–ամյա տղամարդ, հայտնում է Shamshyan.com–ը։
Մասնավորապես, հոկտեմբերի 2-ին, ժամը 20։00-ի սահմաններում «Ճամբարակի առողջության կենտրոնից» ահազանգ է ստացվել ոստիկանության Ճամբարակի բաժին, որ «աջ ոտնաթաթի պայթունաալիքային սալջարդ» մարմնական վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Ճամբարակ քաղաքի բնակիչ 31-ամյա Սուրեն Լ․-ն է, որը նույն օրը, ժամը 18։00-ի սահմաններում պատահաբար կանգնել է ականի վրա, ինչի հետևանքով պայթյուն է տեղի ունեցել։
Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորային քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։