ՔՊ–ն ԿԸՀ նախագահի պաշտոնում առաջադրել է Վահագն Հովակիմյանի թեկնածությունը

Վահագն Հովակիմյան
Վահագն Հովակիմյանը դադարեցրել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն անդամակցությունը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի – Sputnik. «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է ՔՊ–ական պատգամավոր Վահագն Հովակիմյանի թեկնածությունը։ Տեղեկությունը Հովակիմյանը հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։
Քանի որ ՀՀ Սահմանադրության 195-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` ՀՀ ԿԸՀ անդամներն իրենց լիազորություններն իրականացնելիս չեն կարող լինել որևէ կուսակցության անդամ կամ որևէ այլ կերպ զբաղվել քաղաքական գործունեությամբ, Հովակիմյանը դադարեցրել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամակցությունը։

««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, ի դեմս վարչության նախագահ Սուրեն Պապիկյանի, դիմում եմ ներկայացրել կուսակցության անդամակցությունս դադարեցնելու մասին»,–նշել է նա։

Հովակիմյանը ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին է ներկայացրել նաև ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնից և պատգամավորի պաշտոնից հրաժարվելու դիմումները:
Աննա Վարդապետյանը ներկայացրել է իր նոր տեղակալի թեկնածուին
Հիշեցնենք` ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը Տիգրան Մուկուչյանն է։ Նրա պաշտոնավարման ժամկետը լրանում է հոկտեմբերի 12-ին, Մուկուչյանն այդ պաշտոնում է 11 տարի։ Ընտրական օրենսգրքի համաձայն՝ ԿԸՀ-ն պետք է նոր նախագահ ունենա մինչև հոկտեմբերի 12-ը: ԿԸՀ նախագահի թեկնածուին կներկայացնեն նախ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովին, որտեղ հաստատում անցնելուց հետո հարցը կքննարկվի ԱԺ լիագումար նիստում, ապա կլինի փակ քվեարկություն:
«Ապրելու երկիրն» ու ՀԱԿ-ը որոշել են, թե ովքեր են ղեկավարելու Ալավերդի համայնքը