Պետդուման վավերացրել է ԼԺՀ-ի, ԴԺՀ-ի, Խերսոնի և Զապորոժիեի մարզերի վերաբերյալ պայմանագրերը

Sputnik
ՌԴ Պետդուման միաձայն վավերացրել է Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունը, Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունը, Խերսոնի և Զապորոժիեի մարզերը Ռուսաստանի կազմում ընդգրկելու մասին պայմանագրերը:
Ռուսաստանի կազմում սուբյեկտի ընդունումը պետք է ձևակերպվի Պետդումայի և Դաշնության խորհրդի քվեարկությամբ ՝ համապատասխան սահմանադրական օրենքի վերաբերյալ միջազգային պայմանագրով, ինչպես նաև պայմանագրի հիմնական օրենքին համապատասխանելու մասին ՌԴ Սահմանադրական դատարանի եզրակացությամբ։
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 30-ին ստորագրեց ԴԺՀ-ն, ԼԺՀ-ն, Զապորոժիեի և Խերսոնի մարզերը Ռուսաստանի Դաշնության կազմում ընդգրկելու մասին պայմանագրերը։
4 մարզերի՝ ՌԴ-ի կազմի մեջ մտնելու հանրաքվեներն անցկացվել են սեպտեմբերի 23-27-ը: ԴԺՀ-ում քվեաթերթիկների 100 տոկոսը մշակելուց հետո պարզ է դարձել, որ ՌԴ-ի կազմ մտնելուն կողմ է քվեարկել 99,23 տոկոսը, ԼԺՀ-ում ՝ 98,42 տոկոսը, Խերսոնի մարզում ՝ 87,05 տոկոսը, Զապորոժիեի մարզում ՝ 93,11 տոկոսը: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անցյալ շաբաթ հայտարարել էր, որ ՌԴ–ն կաջակցի այն որոշմանը, որը կընդունեն Դոնբասի, Զապորոժիեի և Խերսոնի մարզերի բնակիչները:
4 շրջաններում հանրաքվեները համապատասխանել են միջազգային իրավունքի նորմերին. Նեբենզյա