Մի քիչ էլ կտաքանա. եղանակի տեսություն

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 3-5-ն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի - Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում հոկտեմբերի 3-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ:
Տեղեկությունը հայտնում են ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։
Եղանակի տեսություն
Օդի ջերմաստիճանը առաջիկա օրերին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով:
Երևանում հոկտեմբերի 3-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Օդի ջերմաստիճանը մայրաքաղաքում կլինի ցերեկը 27-29, երեկոյան՝ 19-21 աստիճան։