Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտնել է, որ իր երեք որդիներն առաջիկայում կմեկնեն ռազմական հատուկ գործողության գոտի։
«Ժամանակն է, որ իրենց ցույց տան իրական պայքարում, և նրանց այդ ցանկությունը ես միայն ողջունում եմ։ Շուտով նրանք կմեկնեն առաջնագիծ ու կգտնվեն շփման գծի ամենաբարդ հատվածներում», - հայտարարել է Կադիրովը։
Միաժամանակ նա նշել է, որ անչափահ լինելը չպետք է խանգարի հայրենիքի պաշտպաններ պատրաստելուն։
Չեչնիայի նախագահի որդիները` Ահմադը, Էլին և Ադամը, համապատասխանաբար 16, 15 և 14 տարեկան են, հոր խոսքով` նրանց ռազմական պատրաստությունը սկսվել է «փոքր տարիքից»:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Սեպտեմբերի 23-27-ը անցկացվեցին ԴԺՀ-ի, ԼԺՀ-ի, Խերսոնի ու Զապորոժիեի մարզերի՝ ՌԴ-ի կազմի մեջ մտնելու հանրաքվեներ:
Սեպտեմբերի 30-ին Պուտինը ստորագրեց ԴԺՀ-ն, ԼԺՀ-ն, Զապորոժիեի և Խերսոնի մարզերը Ռուսաստանի Դաշնության կազմում ընդգրկելու մասին պայմանագրերը։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 221-րդ օրը։