Հնդկաստանը կործանիչներ է օդ բարձրացրել իրանական ինքնաթիռում ռումբի մասին ահազանգի պատճառով

Կործանիչ
Դելիի ավիադիսպետչերական ծառայությունն առաջարկել է, որինքնաթիռը մեկնի Ջայպուր, բայցօդաչուն հրաժարվել է ու լքել Հնդկաստանի օդային տարածքը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի – Sputnik. Իրանական ավիաընկերությունը Դելիի ավիացիոն իշխանությանը հայտնել է, որ Հնդկաստանի տարածքով անցնող իր ինքնաթիռում ռումբի սպառնալիք կա։ Տեղեկությունը հաղորդում է «ANI» գործակալությունը՝ հղում անելով սեփական աղբյուրներին:
«Չինաստան մեկնող իրանական ուղևորատար ինքնաթիռում պայթյունի սպառնալիքի մասին հաղորդագրությունը տագնապ է առաջացրել, օդ են բարձրացել ռազմաօդային ուժերի ինքնաթիռները», - նշված է հաղորդագրության մեջ:
Գործակալության տվյալով՝ «Mahan Air» ավիաընկերությունն անմիջապես կապ է հաստատել Դելիի օդանավակայանի օդային երթևեկության վարչության հետ, երբ ռումբի մասին հաղորդագրություն է ստացել՝ Դելիում անհապաղ վայրէջք կատարելու պահանջով:
«Դելիի ավիադիսպետչերական ծառայությունն առաջարկել է, որ ինքնաթիռը մեկնի Ջայպուր, բայց օդաչուն հրաժարվել է ու լքել Հնդկաստանի օդային տարածքը», - հայտնել է գործակալությունը՝ հղում անելով ավիադիսպետչերական ծառայության աղբյուրներին:
Նշվում է, որ ինքնաթիռը մեկնել է Թեհրանից և պետք է վայրէջք կատարի Գուանչժոու քաղաքում։