ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանը ՀՀ–ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուշիմա Մասանորիի հետ քննարկել է հայ ոստիկանների վերապատրաստման, կիբեռհանցավորության, համացանցի միջոցով թմրամիջոցների շրջանառության դեմ պայքարի մասին հարցեր։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանությունը։
Քննարկվել են նաև Հայաստանում պարեկային ծառայության գործունեության և մյուս մարզերում ծառայության ներդրման խնդիրները:
Ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը ներկայացրել է ոստիկանության բարեփոխումների ընթացքը՝ նախատեսվող կառուցվածքային փոփոխությունները, օրենսդրական նախաձեռնությունները, որոշ հանցատեսակների դեմ պայքարի միջոցառումները։
Ֆուկուշիմա Մասանորին պարեկային ծառայության աշխատանքի վերաբերյալ արձանագրել է տեսանելի դրական փոփոխություններ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության հետագա ուղղություններն ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։