Ազդեցիկ առաջնորդների պատրաստման գործում ԱՄՆ-ն պատրաստ է համագործակցել Հայաստանի հետ

ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնատար անձանց և նրանց ամերիկացի գործընկերների հանդիպումը
ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնատար անձինք հանդիպել են ամերիկացի գործընկերների հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի – Sputnik. Միացյալ Նահանգները պատրաստ է համագործակցել Հայաստանի հետ երկու պետությունների պաշտպանության համար ազդեցիկ առաջնորդների պատրաստման գործում։ Նման հայտարարություն է հնչել ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնատար անձանց և նրանց ամերիկացի գործընկերների հետ հանդիպման ժամանակ, տեղեկանում ենք Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ֆեյսբուքյան էջից։
ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնատար անձանց և նրանց ամերիկացի գործընկերների հանդիպումը
Նշվում է, որ օրերս Հայաստանի պաշտպանության նախարարության պաշտոնատար անձինք ՆԱՏՕ-ի ռազմական կրթության կատարելագործման ծրագրի (DEEP) շրջանակում այցելել են Միացյալ Նահանգների մի շարք ուսումնական հաստատություններ:
ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնատար անձանց և նրանց ամերիկացի գործընկերների հանդիպումը
Նահանգներում գտնվելու ընթացքում հայ պատվիրակները հանդիպել են իրենց գործընկերների հետ Վեսթ Փոյնթի ռազմական ակադեմիայում, ԱՄՆ բանակի պատերազմի քոլեջում, Ազգային պաշտպանական համալսարանում և Ցամաքային ուժերի շտաբում։ Նրանք զրուցել են ընդունելության, ինտեգրման, ակադեմիական ծրագրերի և ռազմական պատրաստության մասին: