ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի – Sputnik. «Ժոնգտոնգ» ընկերության ավտոբուսները Երևան կհասնեն այս տարվա վերջին։ «Ֆեյսբուքի» իր էջում Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը տեսանյութ է հրապարակել գործարանից, որտեղ արտադրվում են այդ ավտոբուսները։
«165 ավտոբուսների արտադրությունն է, որոնք համաձայն պայմանագրի՝ պետք է ժամանեն Երևան այս տարվա դեկտեմբերին։ Ավտոբուսների ներկրումը, վստահաբար, կմեղմացնի տրանսպորտային վիճակի խնդիրը»,– նշել է Սարգսյանը։
Նշենք, որ Հայաստանի մայրաքաղաքում հանրային տրանսպորտի հարցը շարունակում է մնալ ամենասուր խնդիրներից մեկը, չնայած իշխանությունների ձեռնարկած միջոցներին։ Գերծանրաբեռնված ավտոբուսներն ու միկրոավտոբուսները, 30 րոպեից մինչև 1 ժամ սպասող քաղաքացիներն և երկար հերթերն անվերջ խցանումների և տաքսիների գների կտրուկ աճի պատճառ են դարձել։ Այս խնդիրներին ամեն օր բախվում են Երևանի բնակիչները։
Հիշեցնենք, որ քաղաքապետարանից ավելի վաղ հայտնել էին, որ նոր 150 ավտոբուս ու 15 տրոլեյբուս առաջիկայում կներկրվեն Հայաստան։ Տրանսպորտային միջոցների ներկրում է սպասվում նաև 2023 թվականին։