ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի – Sputnik. «Տեսլա» ընկերության գլխավոր տնօրեն Իլոն Մասկը սեպտեմբերի 30-ին ներկայացրել է «Օպտիմուս» ռոբոտ–հումանոիդի նախատիպը։ Տեղեկությունը հայտնում է «Ռոյթերսը»։
Միլիարդատիրոջ խոսքով՝ իր ընկերությունը կկարողանա նման ռոբոտներ արտադրել մեծ քանակությամբ, իսկ դրանց գինը չի հասնի 20 000 դոլարի։
Ընկերությունը նաև տեսանյութ է պատրաստել, որում ռոբոտը պարզ խնդիրներ է կատարում` բույսեր է ջրում, տուփեր տեղափոխում և մետաղական ձողեր բարձրացնում արտադրամասում։
Մասկը նշել է, որ «Տեսլան» 3-5 տարի հետո արդեն կկարողանա ռոբոտի պատվերներ ընդունել:
Ընկերությունն իր ռոբոտների ապագան տեսնում է գործարաններում զանգվածային գործարկման մեջ, ինչը կարող է ազդել մարդկության հետագա զարգացման վրա: