Հայաստանում ջերմաստիճանը մի փոքր էլ կնվազի, բայց հետո կրկին կբարձրանա. եղանակի տեսություն

Առանց տեղումների եղանակը կպահպանվի ևս մի քանի օր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում հոկտեմբերի 1-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ քամին կլինի հարավարևմտյան` 2-5 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մինչև վաղն աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով, հոկտեմբերի 3-5-ը նույնքան կբարձրանա:
Եղանակը Հայաստանում
Երևան քաղաքում նույնպես հոկտեմբերի 1-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Օդի ջերմաստիճանն այսօր ցերեկային ժամերին կլինի +27...+29, գիշերը` +12..+14 աստիճան տաքություն։
]Վանաձորում երկու կին 7-րդ անգամ են մայրացել